Տպել
17.10.2013
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկե ց «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրենքի նախագծով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված՝ հաշվարկվող տարվան նախորդող, բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Մինչ այդ դոտացիաների հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ վիճակագրական մարմինների կողմից ներկայացված մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 21-24-ի քառօրյա նիստերի օրակարգում:


17.10.2013
Խորհրդարանական լսումներ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կա...

17.10.2013
Մամլո ասուլիս ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրին Խորվաթիայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքները: Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ՝ տարեկան նստ...

17.10.2013
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի …» եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զի...

17.10.2013
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 17-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեւանի, Վանաձորի եւ Շիրակի մարզի դպրոցների բարձր դասարանցիների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որը «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ-ի հ...