Տպել
16.10.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
1 / 1

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը:

Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության կայացման առաջամարտիկ՝ հայաստանյան մամուլն իր ծանրակշիռ մասնակցությունն ունի երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Լիարժեք ու ազատ գործունեություն ապահովող անկաշկանդ միջավայրում դուք ոչ միայն արձանագրում եք փաստերն ու երեւույթները, այլեւ նպաստում հասարակության եւ իշխանությունների ավելի ակտիվ ու օբյեկտիվ քայլերին:

Համոզված եմ, որ երբ գալիք տարի միասին կնշենք հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադրման 220-ամյակը, արձանագրելու ենք հայրենական մամուլի ավելի արժանապատիվ կեցվածք, ավելի նպատակասլաց եւ հայրենանվեր գործունեություն, ավելի արժեքավոր խոսք՝ ի շահ մեր երկրի, ժողովրդի, հասարակության:

Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն ու լավատեսություն, նոր գաղափարներ եւ ստեղծագործական հաջողություններ»:




16.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հոկտեմբերի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվական...

16.10.2013
Աշխատանքային այց ՀՀ ոստիկանության կրթահամալիր
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը, Թեւան Պողոսյանը եւ Իշխան Խաչատրյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով եղան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:Ա...