Տպել
27.09.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 30-ի Ազգային ժողովի նիստում:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցադրմանը, թե արդյոք առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան`  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրել է եւս 15 օրով հետաձգել հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա:


 


27.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 27-ին նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախ...

27.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
«Սրտի խոր ցավով տեղեկացա կինոյի ու թատրոնի մեր նահապետի՝ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան մասին: Սոս Սարգսյանը ժողովրդական էր ոչ միայն իր մարմնավորած բացառիկ դերերով, այլեւ մտավորականի իր խորիմաստ պարզությամբ, շիտակ անմիջականությամբ, ազդեցիկ հանդարտությամբ: Մենք մշտապես զգալու ենք մեծ վարպետի...