Տպել
27.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Սրտի խոր ցավով տեղեկացա կինոյի ու թատրոնի մեր նահապետի՝ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան մասին:

Սոս Սարգսյանը ժողովրդական էր ոչ միայն իր մարմնավորած բացառիկ դերերով, այլեւ մտավորականի իր խորիմաստ պարզությամբ, շիտակ անմիջականությամբ, ազդեցիկ հանդարտությամբ:

Մենք մշտապես զգալու ենք մեծ վարպետի մնայուն ներկայությունը մեր սրտերում եւ հիշողության մեջ:

Ցավակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:


27.09.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգ...

27.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 27-ին նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախ...