Տպել
19.09.2013
ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահը այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1 / 3

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի միջեւ ձեւավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այցի ընթացքում ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի հետ կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ առկա համագործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց Կալիֆորնիայի հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան կապերի զարգացման գործում:

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի նախագահ Ջոն Պերեսը շնորհակալություն հայտնեց հայոց հոգեւոր կենտրոնում ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով իր այցին` նա նշեց, որ այն կամրապնդի եւ կխորացնի երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունները: Ջոն Պերեսը նույնպես կարեւորեց հայ համայնքի դերը  Կալիֆորնիայի նահանգի քաղաքական եւ տնտեսական կյանքում:


19.09.2013
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությ...