National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.09.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.09.2013
Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։




18.09.2013
ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հ...

18.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկ...

18.09.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ջերարդ Գաֆեսջյանի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա մեր մեծանուն հայրենակից Ջերարդ Գաֆեսջյանի մահվան մասին: Ջերարդ Գաֆեսջյանը` որպես գործարար ու բարերար, հայտնի էր ե՛ւ  ԱՄՆ-ում, ե՛ւ մայր հայրենիքում: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանի հետ՝ սրտացավ վերաբերմունք եւ աջակցություն ցուցաբերելով հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS