Տպել
18.09.2013
Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։




17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...