Տպել
18.09.2013
ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին՝ լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ եւ հուզմունքով դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին։ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքը պատկերող լուսանկարներից մեկում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ հայազգի Փոլ Քրքորյանը ճանաչեց ցեղասպանությանը զոհ գնացած իր հորեղբորը։

Հյուրերը գրառում կատարեցին Պատվո հյուրերի հուշամատյանում։ Նրանք նաեւ կիսեցին իրենց տպավորությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության ղեկավար, Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը նշեց. «Այս ճամփորդությունն ինձ համար շատ հուզիչ է, մանավանդ ուխտագնացությունը Ծիծեռնակաբերդ։ Երբ մոտեցա զոհերի հուշարձանին, զգացի նրանց հոգիների ուժը ու շատ հուզվեցի։ Իմ նախկին գործընկերը Խարբերդի լուսանկարների մեջ ճանաչեց իր ազգականին, մենք անչափ հուզվեցինք։

Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»։

Հայազգի Քաչո Աչաջյանը, ով Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ է, նույնպես հուզված էր, նշեց. «Լինելով այստեղ՝ շատ տպավորված եմ, շատ հուզված։ Մեր երակներում մեր նախնիների արյունն է հոսում, եւ նրանք մեզ ուժ են տալիս ապրելու»։

Պատվիրակության անդամ Ադրին Նազարյանն ասաց. «Երբ գալիս ես այստեղ, սրբություն ու ծանրություն ես զգում եւ ապրում։ Մյուս կողմից ուրախանում ես, երբ տեսնում ես ղեկավար անձինք են գալիս Ծիծեռնակաբերդ, ինչպես այս անգամ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի ղեկավարը, իրենց աչքերով տեսնում, հասկանում եւ կիսում են քո ցավը։ Դրա համար հայերենով եմ ցանկանում իմ շնորհակալությունը հայտնել խոսնակ Ջոն Պերեսին։ Ծրագրեր ունենք առաջիկայում եւս կազմակերպել այս կարգի այցելություններ»։

Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Սկոթ Ուիլքը, նշելով, որ 28 տարի առաջ երջանկություն է ունեցել ամուսնանալ հայ աղջկա հետ, ասաց, որ կնոջ շնորհիվ է ծանոթացել հայ ժողովրդի պատմությանը։ «Լինելով այստեղ՝ ես սրտի մեծ ցավ ապրեցի,-ասաց Կալիֆորնիայի խորհրդարանի անդամը եւ ավելացրեց,- ամբողջ աշխարհը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Շերիլ Բրաունը, չթաքցնելով հուզմունքը, նշեց. «Իմ ժողովուրդը եկել է Ամերիկա Աֆրիկայից, նույնպես ենթարկվել է ցեղասպանության, ես լավ եմ հասկանում ձեզ։ Երբ Լոս Անջելեսում եղա հոլոքոստի թանգարանում, շատ հուզվեցի, իսկ այստեղ սիրտս կծկվում է ցավից։ Հուշարձանի մոտ ես զոհվածների հոգիների ուժը զգացի եւ երբեք չեմ մոռանա այստեղ ապրած ցավը»։


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...