National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.9.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.09.2013
ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին՝ լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ եւ հուզմունքով դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին։ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքը պատկերող լուսանկարներից մեկում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ հայազգի Փոլ Քրքորյանը ճանաչեց ցեղասպանությանը զոհ գնացած իր հորեղբորը։

Հյուրերը գրառում կատարեցին Պատվո հյուրերի հուշամատյանում։ Նրանք նաեւ կիսեցին իրենց տպավորությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության ղեկավար, Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը նշեց. «Այս ճամփորդությունն ինձ համար շատ հուզիչ է, մանավանդ ուխտագնացությունը Ծիծեռնակաբերդ։ Երբ մոտեցա զոհերի հուշարձանին, զգացի նրանց հոգիների ուժը ու շատ հուզվեցի։ Իմ նախկին գործընկերը Խարբերդի լուսանկարների մեջ ճանաչեց իր ազգականին, մենք անչափ հուզվեցինք։

Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»։

Հայազգի Քաչո Աչաջյանը, ով Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ է, նույնպես հուզված էր, նշեց. «Լինելով այստեղ՝ շատ տպավորված եմ, շատ հուզված։ Մեր երակներում մեր նախնիների արյունն է հոսում, եւ նրանք մեզ ուժ են տալիս ապրելու»։

Պատվիրակության անդամ Ադրին Նազարյանն ասաց. «Երբ գալիս ես այստեղ, սրբություն ու ծանրություն ես զգում եւ ապրում։ Մյուս կողմից ուրախանում ես, երբ տեսնում ես ղեկավար անձինք են գալիս Ծիծեռնակաբերդ, ինչպես այս անգամ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի ղեկավարը, իրենց աչքերով տեսնում, հասկանում եւ կիսում են քո ցավը։ Դրա համար հայերենով եմ ցանկանում իմ շնորհակալությունը հայտնել խոսնակ Ջոն Պերեսին։ Ծրագրեր ունենք առաջիկայում եւս կազմակերպել այս կարգի այցելություններ»։

Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Սկոթ Ուիլքը, նշելով, որ 28 տարի առաջ երջանկություն է ունեցել ամուսնանալ հայ աղջկա հետ, ասաց, որ կնոջ շնորհիվ է ծանոթացել հայ ժողովրդի պատմությանը։ «Լինելով այստեղ՝ ես սրտի մեծ ցավ ապրեցի,-ասաց Կալիֆորնիայի խորհրդարանի անդամը եւ ավելացրեց,- ամբողջ աշխարհը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Շերիլ Բրաունը, չթաքցնելով հուզմունքը, նշեց. «Իմ ժողովուրդը եկել է Ամերիկա Աֆրիկայից, նույնպես ենթարկվել է ցեղասպանության, ես լավ եմ հասկանում ձեզ։ Երբ Լոս Անջելեսում եղա հոլոքոստի թանգարանում, շատ հուզվեցի, իսկ այստեղ սիրտս կծկվում է ցավից։ Հուշարձանի մոտ ես զոհվածների հոգիների ուժը զգացի եւ երբեք չեմ մոռանա այստեղ ապրած ցավը»։


18.09.2013
Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց  ցե...

18.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկ...

18.09.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ջերարդ Գաֆեսջյանի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա մեր մեծանուն հայրենակից Ջերարդ Գաֆեսջյանի մահվան մասին: Ջերարդ Գաֆեսջյանը` որպես գործարար ու բարերար, հայտնի էր ե՛ւ  ԱՄՆ-ում, ե՛ւ մայր հայրենիքում: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանի հետ՝ սրտացավ վերաբերմունք եւ աջակցություն ցուցաբերելով հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am