Տպել
18.09.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ջերարդ Գաֆեսջյանի մահվան կապակցությամբ

«Խոր ցավով տեղեկացա մեր մեծանուն հայրենակից Ջերարդ Գաֆեսջյանի մահվան մասին:

Ջերարդ Գաֆեսջյանը` որպես գործարար ու բարերար, հայտնի էր ե՛ ւ  ԱՄՆ-ում, ե՛ ւ մայր հայրենիքում: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանի հետ՝ սրտացավ վերաբերմունք եւ աջակցություն ցուցաբերելով հայ մշակութային կյանքի զարգացմանը:

Նախաձեռնելով եւ իրականացնելով բազմաթիվ հայրենանվեր ծրագրեր՝ Ջերարդ Գաֆեսջյանը իր գործունեությամբ մնայուն հետք թողեց հայ ժողովրդի եւ Հայաստանի արդի պատմության մեջ:

Անկեղծորեն վշտակցում եմ հանգուցյալի ընտանիքին եւ բարեկամներին մեր մեծ հայրենակցի կորստի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին ուժ ու կորով»: