Տպել
17.09.2013
Արմավիրի մարզի կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ խորհրդարանական լսումներ
1 / 4

Սեպտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարության հետեւանքներիվերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ։

ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ մայիսի 12-ի կարկտահարությունը մեծ վնաս  է հասցրել Արմավիրի գյուղական համայնքներին եւ հանրապետության տնտեսությանն ընդհանրապես: Մայիսի 12-ից սկսած՝ կարկտահարությունից տուժած համայնքները մշտապես եղել են եւ՛ հանրապետության նախագահի, եւ՛ խորհրդարանի, եւ՛ կառավարության ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կողմից ստեղծվել է «Արմավիրի մարզի կարկուտից տուժածների  օգնություն»  հիմնադրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքներին տրամադրված օգնության աշխատանքների  ամփոփումը: Նախարարը նշեց, որ աղետից անմիջապես հետո կառավարությունը որոշեց ցուցաբերել բազմակողմանի օգնություն տուժած համայնքներին: Առաջին հերթին կրկնացանի համար տրամադրվեց  24 տոննա սերմ՝ 87 միլիոն ընդհանուր գումարով,  նախատեսված 3800 հեկտարի համար: Տրամադրվեցին նաեւ ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքի տրվեց 50 հազարական դրամի օգնություն: Գյուղացիներից չհարկվեցին ոռոգման ջրի եւ հողի վարձերը:Ըստ նախարարի՝  տուժել են հիմնականում խաղողի այգիները, որոնց բերքատվությունը կվերականգնվի 2-3 տարում, իսկ ծիրանի բերքը սպասվածից ավելին էր: Խնդիրներ կային ծավալի եւ մթերման հերթերի հետ կապված, սակայն դա նույնպես լուծվեց: Ցորենի բերքահավաքն ավարտվել է, եւ ստացվել է 15200 տոննա բերք, նախորդ տարվանից 1000 տոննա ավելի: Խաղողի բերքահավաքը նոր է սկսվել, արդեն կա 176 հազար տոննա խաղողի պահանջ գործարանների կողմից: Նախարարը նշեց, որ  կարկտահարության հետեւանքով շատ են տուժել խաղողի այգիները, եւ հավանաբար մյուս տարի նույնպես խաղողի բերքի պակաս կզգացվի:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի՝ կարկտահարության հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա իր եւ արմավիրցիների կողմից շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սրտացավություն են ցուցաբերել եւ նախաձեռնել են օգնության կազմակերպումը աղետից տուժած համայնքներին: Ըստ մարզպետի՝  հիմնադրամի գումարների շնորհիվ օգնություն է տրվել շուրջ  6000 գյուղացիական տնտեսության:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ներկայացրեց կարկտահարության  հետեւանքների վերացմանն ուղղված Կենտրոնական բանկի եւ վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփումը:Նա իր զեկույցում  նշեց, որ իրականացվել են բազմաշերտ միջոցառումներ Կենտրոնական բանկի կողմից: Ստեղծվել է թեժ գիծ, որին դիմել են 169 քաղաքացի: Բավարավել է դիմումներից 122-ը, իսկ 47-ը ընթացքի մեջ է: Պետության սուբսիդավորմամբ հատկացվել են վարկեր՝ սահմանամերձ շրջաններում 6 տոկոսով, իսկ ոչ սահմամերձ շրջաններում՝ 10 տոկոսով: Բանկերը ըմբռնումով են մոտեցել եւ վերանայվել է շուրջ 4098 գյուղացիական վարկ: Բացի դրանից տուժած համայնքների գյուղացիների արտարժույթային  վարկերը փոխարինվել են դրամային վարկերով: Ամեն գյուղացիական տնտեսության հետ տարվել է անհատական աշխատանք, եւ տրվել են 247  նոր վարկեր:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր զեկույցում նշեց, որ տուժած համայնքներում 10000 ջրօգտագործող ոռոգման ջրի համար չի վճարել: Շուրջ 650 միլիոն դրամ  պետությունն է  հատկացրել  տուժած համայնքների ոռոգնման ջրին:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը ներկայացրեց հակակարկտային կայանների վիճակը հանրապետությունում: Նա նշեց, որ հանրապետությանն անհրաժեշտ է 1300 հակակարկտային կայան՝ տարբեր մարզերում տեղադրելու նպատակով, սակայն կա 154-ը, եւ  ամեն տարի կարկտահարվում է 200-220  համայնք հանրապետության տարբեր մարզերում: Փոխնախարարն ավելացրեց, որ 50 հակակարկտային կայանի կառուցման գումար է հատկացված եւ հայտարարված է մրցույթ կայանների կառուցման համար:

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որի նախաձեռնությամբ ստեղծվել էր «Արմավիրի մարզի կարկուտից տուժածների օգնություն» հիմնադրամը, ամփոփեց հիմնադրամի աշխատանքները: Նա նշեց,որ հիմնադրամի ջանքերով հավաքվել է 240 միլիոն դրամ, որը բաշխվել է 6013 ընտանիքի։ Հիմնադրամը նամակ էր հղել հանրապետության շուրջ 1000 խոշոր հարկատուների, որոնցից ոչ բոլորն են արձագանքել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին՝ նշելով, որ սա առաջին հերթին բարոյական օգնություն էր: Հիմադրամի օգնության կոչին արձագանքել էին ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների աշխատակիցներ եւ բազմաթիվ սրտացավ քաղաքացիներ:

ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը ամփոփելով լսումները՝ շնորհակալություն հայտնեց զեկուցողներին, տուժած համայնքներին օգնություն կազմակերպած ու իրականացրած կազմակերպություններին եւ անձանց:


 


17.09.2013
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սեպտեմբերի 17-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թ-ի Հայոց Մեծ եղեռնի մեկ ու կես միլիոն ամեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Պատվիրակության անդամները եղա...

17.09.2013
Հանդիպում Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ
Սեպտեմբերի 17-ին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գալուստ Սահակյանի, Վարդան Օսկանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Գալուստ Սահակյանը ...

17.09.2013
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը եւ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակության անդամներին: Ողջունելով արդեն երրորդ անգամ Հայաստան այցելած բր...

17.09.2013
Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարան...

17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ...

17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ե...

17.09.2013
Հանդիպում Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամների հետ
Սեպտեմբերի 17-ին Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, անդամներ Կարինե Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպեցին Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գիտնականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կրթական եւ մշակութային կապերի զարգ...