Տպել
13.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ:

Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն աշխատանքը, որ տեւական տարիներ իրականացնում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ արդարության գաղափարների տարածմանն ու եվրոպական ինտեգրման գործընթացին։ Կողմերը քննարկեցին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ՝ կարեւոր է, որ չվտանգվի Եվրամիության հետ երկխոսությունը եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Կողմերը քննարկեցին, թե ինչպես կարող է հիմնադրամը օժանդակել խորհրդարանի կառույցներին եւ առաջին հերթին եվրոպական ինտեգրման հանձնաժողովին՝ եվրոպական ինտեգրման գործընթացը արդյունավետ շարունակելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս:


13.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...