Տպել
04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին:

 Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել  ժամանակակից հայ գրականության  եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա  գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կյանքի վերջն էլ Լեւոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում եւ մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի   ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական:

 ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից  ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:


 


04.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մար...

04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
«Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Ապահով եւ բարեկեցիկ Հայաստան ստեղծելու գործում ձեր ծառայությանը հատկացված է հատուկ դեր՝ ապահովել մեր քաղաքացիների՝ ուստի եւ մեր պետության անվտանգությունն ա...