Տպել
04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

«Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Ապահով եւ բարեկեցիկ Հայաստան ստեղծելու գործում ձեր ծառայությանը հատկացված է հատուկ դեր՝ ապահովել մեր քաղաքացիների՝ ուստի եւ մեր պետության անվտանգությունն արտակարգ իրավիճակներում: Այն, ինչ դուք կատարում եք, ոչ միայն անգնահատելի աշխատանք է, այլեւ վսեմ առաքելություն՝ դժվարին, հաճախ անելանելի թվացող պահերին փրկել մարդկանց, կանգնել նրանց կողքին:

Դուք դա կատարում եք ամեն օր, կատարում եք գիտակցաբար՝ հաճախ վտանգելով ձեր առողջությունն ու կյանքը, բայց պաշտպանելով մարդկանց տարաբնույթ աղետներից՝ լինեն դրանք բնածին թե տեխնածին: Այդ պատճառով էլ արտակարգ իրավիճակների աշխատող լինելը նաեւ բարձր կոչում է, որ դուք կրում եք արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ:

Վստահ եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը, բարձր պատրաստականությունը եւ նվիրվածությունը այսուհետ եւս հուսալիորեն կպաշտպանեն մեզ ցանկացած արտակարգ իրավիճակի պարագայում:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն եւ, ամենակարեւորը, անվտանգ ծառայություն»:


04.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մար...

04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին:  Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել  ժամանակակից հայ գրականության  եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի ...