Տպել
02.09.2013
Հանդիպում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 / 1

Սեպտեմբերի 2-ին ՀՀ Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՔՀԿ անդամերը տեղեկացրին, որ, ստեղծելով աշխատանքային խումբ, կազմակերպել են հանդիպումներ Ջերմուկում, Գավառում, Գյումրիում՝ հնարավորություն ընձեռելով համայնքների բնակիչներին բարձրաձայնել համայնքներում եւ մարզերում օրենսդրական լուծում պահանջող բնապահպանական եւ գյուղատնտեսական հիմնախնդիրները:

Քննարկվեց Սեւանա լիճը թափվող գետերի վրա կառուցվող փոքր հէկ-երի հարցը, որոնք, ըստ ՔՀԿ ներկայացուցիչների, խաթարում են էկոհամակարգը: ՔՀԿ աշխատանքային խումբը, կարեւորելով սննդի անվտանգության ոլորտում օրենսդրական բարեփոխումները, առաջարկեց օրենսդրորեն կարգավորել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, հատկապես ԳՄՕ սերմերի ներկրումը Հայաստան: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ բնապահպանական փորձաքննության օրենսդրական փոփոխություններին եւ գյուղական համայնքներում տարվող դրամավարկային քաղաքականությանը:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, կարեւորելով բարձրացված խնդիրները, խոստացավ ուսումասիրել ներկայացված նյութերը եւ առաջիկայում կազմակերպել նոր հանդիպում՝ քննարկելու խնդիրների լուծման ճանապարհները:


02.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնա- կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ ընթերցման նե...

02.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ...