Տպել
02.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ուժ եւ ոգի՝ իրականություն դարձնելու այդ երազանքն ու ցանկությունը, տեր կանգնելու իր իրավունքներին ու պատմական երկրին:

Ժողովրդի կամքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակումից հետո անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հաղթահարել է փորձություններով լի պետականաշինության պատմական դժվարին ճանապարհը: Այսօր Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված, զարգացման զգալի ներուժ ունեցող եւ առաջընթացի ժողովրդավարական ճանապարհն ընտրած ինքնիշխան պետություն է:

Վստահ եմ, որ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ արցախցիների վճռական կամքն ու վստահ քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն միջազգային ճանաչման, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդարացիորեն վաստակել է  պետությունների համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ դառնալու իրավունքը եւ անշրջելիորեն մոտենում է այդ նպատակակետին:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս հերոսական տոնի առթիվ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մաղթում խաղաղություն, բարեկեցություն եւ կայուն առաջընթաց :


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...