Տպել
02.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ուժ եւ ոգի՝ իրականություն դարձնելու այդ երազանքն ու ցանկությունը, տեր կանգնելու իր իրավունքներին ու պատմական երկրին:

Ժողովրդի կամքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակումից հետո անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հաղթահարել է փորձություններով լի պետականաշինության պատմական դժվարին ճանապարհը: Այսօր Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված, զարգացման զգալի ներուժ ունեցող եւ առաջընթացի ժողովրդավարական ճանապարհն ընտրած ինքնիշխան պետություն է:

Վստահ եմ, որ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ արցախցիների վճռական կամքն ու վստահ քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն միջազգային ճանաչման, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդարացիորեն վաստակել է  պետությունների համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ դառնալու իրավունքը եւ անշրջելիորեն մոտենում է այդ նպատակակետին:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս հերոսական տոնի առթիվ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մաղթում խաղաղություն, բարեկեցություն եւ կայուն առաջընթաց :


02.09.2013
Հանդիպում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 2-ին ՀՀ Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՔՀԿ անդամերը տեղեկացրին, որ, ստեղծելով աշխատանքային խումբ, կազմակերպել են հանդիպո...

02.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնա- կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ ընթերցման նե...