National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2013
Հայ-ռումինական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ռումինիայի մշակույթի նախարարի հետ
1 / 1

 Հուլիսի 11-ին հայ-ռումինական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ  Սամվել Ֆարմանյանը,  Արմեն Մխիթարյանը եւ  Թեւան Պողոսյանը հանդիպեցին Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ:

Հայ խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրեցին, որ տարբեր ոլորտներում հայ-ռումինական հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում, ինչի արտահայտությունն է նաեւ օրեր առաջ Երեւանում գումարված միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նրանք բարձր գնահատեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, կարեւորեցին երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի փոխայցերն ու համատեղ նիստերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Բարեկամության խմբի անդամները հավաստիացրին, որ Հայաստանը վճռական է տրամադրված եվրաինտեգրման ու Հայաստան-ԵՄ համագործակցության սերտացման հարցում, ինչը նոր որակ կհաղորդի եւ էլ ավելի կնպաստի  ԵՄ անդամ Ռումինիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:

Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուն բնականոն համարեց Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ակտիվությունը, քանզի, ըստ նրա, Հայաստանը իր մշակութային ժառանգությամբ ու արժեհամակարգով Եվրոպայի անբաժանելի մասն է: Նա բարձր գնահատեց նաեւ Ռումինիայի հայկական համայնքի դերը  երկրի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Ռումինիայում կազմակերպվելու է  հայ մշակույթին նվիրված համաժողով, տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում ցուցադրվելու են   արվեստի բազմաթիվ գործեր, որոնք կնպաստեն համատեղ մշակութային ժառանգության գնահատմանն ու  պահպանմանը եւ էլ ավելի կմերձեցնեն երկու բարեկամ ժողովուրդներին: Նախարարը հայ պատգամավորներին հրավիրեց Ռումինիա՝ մասնակցելու այդ կարեւոր միջոցառումներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am