National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2013
Պարզաբանում

Իր «անաչառությամբ» աչքի ընկնող 1in.am լրատվական կայքի ղեկավարությունը ու նրա պատվիրատուները շարունակում են ամեն օր ապատեղեկատվություն տարածել: Դա ակնհայտ է հիշյալ կայքի ե՛ւ նախորդ նյութերում, ե՛ւ խնդրո առարկա՝ «Հովիկ Աբրահամյանը կմաքրի հետքերը» վերնագրով հրապարակման մեջ, երբ որոշակի թեմա թեժ պահելու համար միտումնավոր խեղաթյուրվում է իրականությունը, իսկ փաստերը վերածվում են կեղծ խաղաքարտերի, որոնցով ոմանք՝ ի դեմս կայքի պատվիրատուների, փորձում են ինչ-որ նպատակի հասնել:

Թեեւ դժվար է նման մտասեւեռումներ ունեցողներին ինչ-որ բան բացատրել, այդուհանդերձ, եւս մեկ անգամ շեշտենք, որ անհեթեթություն է ու անբարոյականություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անձը եւ անունը կապել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի գործունեության ու ձերբակալության հետ, քանի որ այդպիսի կապ գոյություն չունի:

Հաշվի առնելով 1in.am կայքի սերտ կապերն իրավապահ որոշակի շրջանակների հետ՝ ի դեմս հաճախակի վկայակոչվող աղբյուրների, կարծում ենք, որ ե՛ւ հավաստի լրատվության, ե՛ւ մարդկային տեսանկյունից ավելի օբյեկտիվ ու շահեկան կլինի, եթե կայքի պատասխանատուները որեւէ, այդ թվում եւ Տիգրան Վիրաբյանին վերաբերող քրեական գործի մասին լուր հրապարակելուց առաջ համապատասխան ճշգրտումներ անեն իրավապահ մարմինների հետ: Նույնիսկ եթե դա հակառակ է իրենց պատվիրատուների գործելակերպին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am