Տպել
19.06.2013
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1
Հունիսի 19-ին   ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի մշտական հանձնաժողովի  անդամները հանդիպեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբի հետ:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը,  ողջունելով հյուրերին, ներկայացրեց առողջապահության, մայրության, մանկության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները:

Տիկին Ջակաբը  ներկայացրեց իրենց հիմնական խնդիրները եւ  այցի հիմնական նպատակը: Ժուժաննա Ջակաբի խոսքով՝  իրենց այցի  հիմնական նպատակներից  է  նաեւ առողջապահության ոլորտում աջակցել օրենսդրական նախաձեռնություններին, համագործակցել Ազգային ժողովի հետ: Նա ասաց, որ ԱՀԿ-ի Բարսելոնայի գրասենյակը պատրաստ է աջակցելու Հայաստանին  առողջապահության բնագավառի ֆինանսավորման  եւ արդյունավետ համակարգի ձեւավորման հարցում:   Նրա համոզմամբ՝ հիմնական շեշտը պետք է դնել հիվանդությունների արագ կանխարգելման եւ վաղ հայտնաբերման, հանրային առողջապահական ծրագրերի իրագործման վրա՝ կարեւորելով ծխախոտի դեմ պայքարի միջոցները:

Արա Բաբլոյանը նշեց, որ Ազգային ժողովը որ բազմաթիվ օրնքներ է ընդունել ոլորտի բարեփոխումների իրականացման համատեքստում, սակայն այդ բնագավառում դեռեւս կան անելիքներ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարել  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող օրենսդրության մեջ ՝ քայլեր  կատարելով  խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա պարոն Բաբլոյանը նշեց, որ ՀՀ-ում առկա է ընդգրկվածության բարձր աստիճան, եւ իրենք  գոհ են ցուցանիշներից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  առողջապահության բնագավառին առնչվող բազմաթիվ հարցեր:
 


19.06.2013
ՀՀ Ագային ժողովի արտահերթ նստաշրջանում
Հունիսի 19-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմ...