Տպել
18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
1 / 2

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել    մասնակցելու  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում  տեղի ունեցող ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին  եւ «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին:

Ողջունելով հյուրին`  ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան  եւ մասնակցությունը  միջազգային համաժողովին:  Նա բարձր գնահատեց  Կոնգրեսի դերակատարությունը  Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը  նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով` Հայաստանը այս ուղղությամ կարեւոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունեց Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ  բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի եւ լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասաց Հերվիգ Վան Շտաայը:
 


18.06.2013
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
  Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը վերսկսեց  արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները  շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները  ՀՀ վերահսկիչ պալատի  2012 թվականի  տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՎՊ հաշվետվությունում արձանագրված...

18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:  Դեսպանը  հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի  ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը : Շնորհավորելով  եւ...