Տպել
17.06.2013
Աժ հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 17-ին նիստեր գումարեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկու համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ԱԺ հունիսի 17-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:

2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» համաձայնագիրը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը 1.25 տոկոս է, կվճարվի նաեւ պարտավճար, որի առավելագույն չափը կազմում է տարեկան 0.5 տոկոս: Ծրագրի շրջանակներում որոշ տարիքային խմբերում կիրականացվեն ոչ վարակիչ հիմանդությունների՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, ուռուցքաբանական որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ, կիրականացվեն նաեւ բուժանձնակազմերի վերապատրաստումներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 29-ին:Ըստ համաձայնագրի՝ Վերակառուցման եւ զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն, 25 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ է 10 տարին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով իրականացվող ծրագրի նպատակն է բարելավել մոր եւ մանկան առողջության ծառայությունները, նպաստել առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում:


17.06.2013
ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
Մայիսի 9-ին՝  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը,  «Հաղթանակ»  զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել էր, որ հունիսի 17-ին  լրանում է նրանցից  մեկի՝  Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90 ամյակը: Խորհրդարանի ղեկավարը  լեգենդար ...

17.06.2013
Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 17-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջան անցկացնելու եւ արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասի...

17.06.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները այցելեցին ԼՂՀ
Հունիսի 14 եւ 15-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովիկ Եվրեյանը, Տիգրան Խաչիկյանը, Կարեն Ամիրյանը, Հովհաննես Թորոսյանը, Ավետիք Հարությունյանը այցելեցին ԼՂՀ: Հունիսի 14-ին նրանց ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման արդյունքո...