Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ հավաստեց, որ 2013 թ. ընթացքում կծրագրի պաշտոնական այցով լինելու Քուվեյթում: Նա վստահություն հայտնեց, որ այցը արդյունավետ կլինի եւ կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը: Պարոն Աբրահամյանը դեսպանի միջոցով իր շնորհակալությունը ու բարեմաղթանքները փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահին: Նրա համոզմամբ` Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան մեծապես նպաստեց երկկողմ համագործակցության խորացմանը եւ գործակցության նոր եզրեր նախանշելու հնարավորություն ընձեռեց: Նշելով, որ Քուվեյթը հանդիսանում է կապիտալի արտահանման ու ներդրումային լուրջ քաղաքականություն ծավալող երկիր` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցի ընթացքում քննարկվել են նաեւ այս բնագավառում համագործակցություն ծավալելու հեռանկարները:
Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին նշեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ դրական մեծ արձագանք է ստացել իր երկրում: Նա համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը եւս մեկ կարեւոր քայլ կլինի հայ-քուվեյթյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : 1. «Հայաստանի Հ...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ...
Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հունիսի 14-ին հանդիպեց ԵԱՀԿ կառավարման եւ ֆինանսավորման խորհրդատվական խմբի անդամներին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 18 երկրներ: Խորհրդատվական խմբի անդամները տեղեկացրին, որ տարածաշրջանային ի...