Տպել
10.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին

«Խոր ցավով տեղեկացանք սույն թվականի հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած անմարդկային ու դաժան ահաբեկչության  մասին, որին զոհ գնացին խաղաղապահ բարձր առաքելություն իրականացնող վրաց յոթ զինծառայողներ:

Այս ողբերգական իրադարձության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին եւ  զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու ամրություն»:





10.06.2013
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը: ԱԺ պատգամավորներ...