Տպել
08.06.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները այցելեցին զորամաս
1 / 4

Հունիսի 8-ին Երիտասարդական խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելեցին Նուբարաշենի զորամասերից մեկը ։

Զինվորական  ակումբում կայացած հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ ժամկետային զինծառայողների եւ երիտասարդ սպաների առօրյային, նրանց հուզող խնդիրներին։

Զրույցի ընթացքում երկուստեք եղան բազմաթիվ հարցադրումներ։

Զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորները նվերներ ստացան։