Տպել
07.06.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 20 հարց: Հունիսի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 25 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հունիսի 10-ի Ազգային ժողովի նիստում:


07.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Հունիսի 7-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...

07.06.2013
Խորհրդարանական լսումներ
Հունիսի 7-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի մշակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերե...