Տպել
05.06.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները եւ դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


05.06.2013
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի  վարչապետը  քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը,  երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներու...

05.06.2013
Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի...

05.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Հունիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քննարկվեցին եւ ԱԺ գարնանային ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան 10 միջազգային պայմանագրեր: ՀՀ տրանսպ...