Տպել
30.04.2013
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ Ռոթ սեմինարին
1 / 1

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մասնակցում են ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարին:
Հայաստանի պատվիրակությունն ապրիլի 29-ին մասնակցել է «Հարավային Կովկաս եւ Եվրաատլանտյան ինտեգրում» խորագրով առաջին նիստին:

Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը՝ ներկայացնելու պատերազմական պետական քարոզչությունը, համարժեք պատասխան է ստացել հայկական պատվիրակության կողմից, ավելին` ներկայացվել է տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հարցերի վերաբերյալ Ադրբեջանի ոչ ժողովրդավարական եւ հակակառուցողական դիրքորոշումը:

Մայիսի 1-ին պատվիրակությունը կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. տարածաշրջանային հաշտեցման հեռանկարներ» խորագրով քննարկումներին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...