Տպել
30.04.2013
Պարզաբանում

Ապրիլի 29-ին Hayeli.am կայքում հրապարակված «Սպառնում են այրել ԱԺ պաշտոնյաների մեքենաները» վերնագրով հոդվածում փորձ է արվել Արտաշատի սեփականաշնորհված հյուրանոցը կապել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ: Հայտնում ենք, որ Ազգային ժողովի նախագահը որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի հիշյալ կառույցի հետ, եւ այն նրա սեփականությունը չէ:

Որպես մի քանի անգամ այդ տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ երկար տարիներ լինելով Արտաշատի քաղաքապետ ու Արարատի մարզպետ, Հովիկ Աբրահամյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել եւ այսօր էլ շարունակում է պահել Արտաշատի ու տարածաշրջանի խնդիրները: Նա տեղյակ է նաեւ Արտաշատի հյուրանոցի հետ կապված պատմությանը եւ շահագրգռված է, որ այն արդարացի ու բոլոր կողմերի շահերից բխող լուծում ստանա:

Այս համատեքստում հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրիլի 29-ին Ազգային ժողով այցելած՝ Արտաշատի հյուրանոցում բնակվող քաղաքացիները խորհրդարան էին եկել ոչ թե բողոքելու Աժ նախագահից, այլ ակնկալելու նրա աջակցությունը, որպեսզի խնդիրն արդար լուծում ստանա: Այդ մասին նրանք նշել են իրենց հետ հանդիպած՝ Արարատի մարզից ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ զրույցում: Ի դեպ, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե պատգամավորը չի ցանկացել հանդիպել բնակիչների հետ: Պետք է հաշվի առնել, որ երեկ մեկնարկել են խորհրդարանի քառօրյա նիստերը, եւ բնականաբար, տիկին Պողոսյանը եւս մասնակցում է դրանց, բայց իր ընտրողների հետ հանդիպելու նպատակով նա դուրս է եկել նիստերի դահլիճից:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Կարինե Պողոսյանն իսկապես խոստացել է ամեն ինչ անել հարցի լուծման եւ բնակիչներին փողոցում չթողնելու համար, իսկ հանդիպման արդյունքների մասին տեղյակ է պահել Ազգային ժողովի նախագահին: Հովիկ Աբրահամյանը ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը:Ներկայումս քննարկվում են լուծման տարբերակները:


30.04.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի աշակերտն...

30.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 30-ին հանդիպեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շնորհիվ 2008 թ.-ից ի վեր պարբերական դարձած՝ աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան: Այն մի կողմից պատանիներին ...

30.04.2013
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ Ռոթ սեմինարին
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մասնակցում են ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱ...

30.04.2013
Տեղեկատվություն
 Մայիսի 2-ին՝ ժամը 13.30-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հեղինակած «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը: ...

30.04.2013
Ամփոփվեցին ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները
Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ամփոփեցին ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի երկր...

30.04.2013
Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։ Պատվիրակության անդամները եղան նաեւ Հ...

30.04.2013
Կանցկացվեն «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 3-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ: Տեղեկությունների եւ լսումներին մասնակցելու (գրանցվելու) համար խնդրում ենք կ...