Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:
ԵԽ անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված օրենքի նախագծերը:
Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին Մարինե Աշրաֆյանի հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է, որ համայնքի զարգացման ծրագիրը կազմվում է եռամյա կտրվածքով: Ուստի, որպեսզի հակասություն չառաջանա, առաջարկվում է «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում հստակ նշված է, որ համայնքների զարգացման ծրագիրը քառամյա կտրվածքով է:
Հիմնական զեկուցողը նշեց, որ քառամյա ժամկետն առավել այժմեական է, համապատասխանում է մունիցիպալ պրակտիկայի պահանջներին եւ համայնքի առջեւ դրված խնդիրներն իրականացնելու հարցում առավել արդյունավետ է:
Հարակից զեկույցում Ժորա Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագիծը ստացել է ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց բուհերի ուսանողներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին հանդիպեց խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող՝ Երեւանի պետական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Կառավարման ակադեմիայի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների ու մագիստրատուրայում սովորողների հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջուն...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգայ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանը հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանն ապրիլի 26-ին հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահների եւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: ԱԺ նախագահը հետաքրքրվեց ԵԽ աշխատանքների ընթացքով, քննարկվեցին առկա խնդրները, գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորություն...
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին...
ԱԺ փոխնախագահն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետին
Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին: ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարեւորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարմա...