Տպել
12.04.2013
ՀՀ Ազգային ժողովը 2013 թ. առաջին եռամսյակում ստացել է 1481 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2013 թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 520, փոխնախագահներին` 54 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 473 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 404 նամակ. պատասխանել են բոլորին:

Ազգային ժողովին հասցեագրվել է 30 նամակ. պատասխանվել է բոլորին: