National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.04.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց կոնֆերանսի մասնակիցներին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն Էդուարդ Շարմազանովին փոխանցեց կոնֆերանսին մասնակցելու հրավեր:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ինտեգրացիոն քաղաքականությանը՝ հասկանալով, որ գլոբալիզացիայի դարաշրջանում հնարավոր չէ միայնակ դիմակայել առկա խնդիրներին՝ լինի դա հետխորհրդային տարածքում, թե Արեւելյան Եվրոպայի կամ ԵՄ երկրներում: Մերձբալթյան երկրների հարուստ փորձը ինտեգրման ճանապարհին, պարոն Շարմազանովի գնահատմամբ, կարող է օգտակար եւ ուսանելի լինել, իսկ հրավիրվելիք կոնֆերանսը՝ նոր ձեւաչափ համագործակցության գործնական քայլեր կատարելու համար:

Լատվիայի Սեյմի պատգամավոր Նիկոլայ Կաբանովի խոսքերով՝ լավ նախադրյալներ կան բարձրագույն կրթության, զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնելու համար, նաեւ՝ մեծ է ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ներուժը: Էդուարդ Շարմազանովը, ով նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա բարեկամության խմբի ղեկավարն է, համաձայնեց, որ բարեկամական եւ շատ ընդհանրություններ ունեցող երկրների համար համագործակցության այս ցուցանիշները բարելավման կարիք ունեն: Նա հայկական կողմի անունից պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության եւ ինտեգրացիայի բոլոր ծրագրերին:

Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացով: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի համար կարեւոր է թե եվրոպական եւ թե եվրասիական ինտեգրումը՝ դիտարկելով դրանք միմյանց փոխլրացնող եւ ոչ թե հակադրվող ուղղություններ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ փակ սահմանների խնդրին: Պարոն Շարմազանովն անընդունելի համարեց, որ ԵՄ անդամակցությանը ձգտող երկիր Թուրքիան փակ է պահում հարեւան երկրի հետ սահմանը: Հյուրերի համոզմամբ ՝ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի տարածքում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, պետք է գործեն միասնական սկզբունքներ:

Լիտվայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ալգիրդաս Պալեցկիսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր պարտքը համարեց բարձրացնել այդ հարցը եւ հասնել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վերլուծաբանը նաեւ անհերքելի փաստ համարեց, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է՝ ամրագրված ինքնորոշման իրավունքով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS