Տպել
12.04.2013
Տեղեկատվություն

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 15-17-ը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպում է հետեւյալ միջոցառումները՝

15 ապրիլի 2013թ., խորհրդարանական լսումներ՝ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով. (ԱԺ 334 սենյակում)

16 ապրիլի 2013թ., միջազգային սեմինար՝ «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով. (ԱԺ Ոսկեզօծ սրահում)

17 ապրիլի 2013թ., խորհրդարանական լսումներ՝ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով: (ԱԺ 334 սենյակում)