Տպել
10.04.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռեւս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ: Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց նաեւ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել եւ ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարեւոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվեց, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց Իսպանիայի կողմի աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշեց, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով եւ ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում կողմերը կարեւորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատեց, որ այն դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի վրա:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց խորհրդարանի եւ մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Իսպանիայի տնտեսական ճգնաժամին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար:


10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Սլ...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ, արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբհրային եւ բազմամշակութային հարցերով խորհրդարանական քարտուղար Չենգսեն Լեունգին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջո...

10.04.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
 Ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները վերսկսեցին քննարկել «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որի վերաբերյա...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կաբիբուլլա Ջակուպովին: Հանդիպման ընթաքցում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համա...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահ...