Տպել
20.03.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում:

Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսական է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը սեփական օրինակով փաստեց, որ կինը կարող է կայացած լինել թե ընտանիքում, թե իր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եթե դրսեւորում է կամք եւ շրջապատված է քաղաքակիրթ մարդկանցով, որոնք չեն առաջնորդվում «կամ...կամ»-ի բանաձեւով:

Անդրադառնալով միջազգայնագետի մասնագիտությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հատկապես նորանկախ պետության համար չափազանց կարեւոր է լավ դիվանագետներ ունենալը. մեծ են սպասելիքներն արդիական հայացքներ ունեցող նոր սերնդից: Երիտասարդներին Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց ճիշտ կշռել եւ օգտագործել իրենց հնարավորությունները:

Ուսանողների խնդրանքով՝ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի:


20.03.2013
Ազգային ժողովի նիստում
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2013 թվականի ապրիլի 9-ին գումարել ՀՀ ԱԺ հատուկ նիստ եւ այն անցկացնել Երեւ...

20.03.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության ա...