Տպել
12.03.2013
Հանդիպում ԱԺ ՀԱԿ խմբակցությունում
1 / 1

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:

Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստեց եվրաինտեգրման կարեւորությունն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ արեց ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները:

Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշեց, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների եւ ընդհանրապես փոփոխությունների միտում: ՀԱԿ խմբակցության քարտուղարը փաստեց դրական տեղաշարժերը զանգվածային լրատվության միջոցների ազատության ուղղությամբ, նաեւ ընդգծեց, որ քաղաքական վիճակը համեմատելի չէ 2008 թ. հետ. այն զգալիորեն բարելավվել է:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձեւաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:


12.03.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատ...

12.03.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյան...