Տպել
11.03.2013
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի հայեցակարգին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը բաշխվել են դրանց սահմանակից գյուղական համայնքների միջեւ, քաղաքային համայնքների վարչական սահմաններում հողեր չեն ընդգրկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքում տարածված է անասնապահությունը, իսկ համայնքը չունի անհրաժեշտ արոտավայրեր, ուստի նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային, Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների վարչական սահմաններում եւ Ապարան համայնքին նախկինում երկարաժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված, Վարդենիս եւ Նիգավան համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերն ընդգրկել Ապարան համայնքի վարչական սահմաններում: Այդ կապակցությամբ Վարդենիս եւ Նիգավան համայնքները տվել են իրենց համաձայնությունները` համապատասխանաբար 180.26 եւ 759.22 հա հողամասերը Ապարան համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեւազ, Զառիթափ եւ Արտավան գյուղական համայնքների վարչական սահմաններում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Զառիթափ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի մի մասը հանդիսանում է Գնդեւազ համայնքի բնակիչների սեփականությունը եւ սեփականաշնորհման օրվանից առ այսօր օգտագործվում է նրանց կողմից: Այդ կապակցությամբ Զառիթափ համայնքը տվել է իր համաձայնությունը՝ 38.8 հա հողամասը Գնդեւազ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


11.03.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 11-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործեր...

11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապ...

11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն է...