Տպել
07.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ.

«Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ:

Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: Ձեր ավանդը անչափելի է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ի վերուստ տրված եւ սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես մայր, որպես կին, որպես քույր ու դուստր:

Ձեր շնորհիվ է, որ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը , իսկ աշխարհը դառնում ավելի ու ավելի ներդաշնակ, բարի ու հանդուրժող :

Եւս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս հրաշալի տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, բարձր տրամադրություն ու հավատ: Թող սերն ու հոգեկան անդորրը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները»:


07.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց խորհրդարանի կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց...