Տպել
06.03.2013
ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 7

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Նորբերթ Լամմերթը գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում.«Հարգանքի տուրք մատուցելով զոհերին` ներկայիս սերունդը որպես կարեւորագույն պատասխանատվություն անցյալի փորձը պետք է ծառայեցնի ապագայի կերտմանը»: 

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԳԴՀ Բունդեսթագի նախագահը նշելով, որ նման վայրեր կան նաեւ Գերմանիայում եւ աշխարհի շատ երկրներում, ասաց. «Դրանք հետեւանք են այն իրադարձությունների, որոնք չպետք է տեղի ունենային։ Բունդեսթագը 2005-ին որոշում է կայացրել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Մենք դա արել ենք նկատի ունենալով մեր անցյալը, առանց որեւէ գնահատականի՝ միասնաբար կայացրել ենք այդ որոշումը՝ գիտակցումով, որ ինքնաքննադատական վերաբերմունքը սեփական պատմությանն այն կարեւոր նախադրյալն է, որը պետք է օգնի նման որոշումներ կայացնելուն՝ հանուն համընդհանուր լավ ապագայի»։


06.03.2013
ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԱԺ-ում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ: Ողջունելով Բունդեսթագի պատվիրակության ա...

06.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: ...