Տպել
22.02.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 4

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 9 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76 հարց, այդ թվում` 21 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 25-ի նիստում:


22.02.2013
Կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում անցկացվեցին «Երեխաներին կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կա...

22.02.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ փետվարի 22-ին քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ե...