Տպել
15.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 15-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Ողջունելով նրանց՝ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների կառուցվածքը, դրանց գործունեության ոլորտները, օրինագծերի մշակման փուլերն ու խորհրդարանական այլ միջոցառումները: Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում անցկացված պրակտիկան կավելացնի ուսանողների գիտելիքներն ու հմտությունները:

Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն առանձնահատուկ տեղ է հատկացնում խորհրդարանական դիվանագիտությանն ու միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանքին, պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերի զարգացմանն ու սերտացմանը:

Լինելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Կորյուն Նահապետյանն ուսանողներին ներկայացրեց այդ կառույցի գործառույթները, նպատակը, կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները:

Հանձնաժողովի նախագահը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին, ինչպես նաեւ առաջարկեց մասնակցել խորհրդարանում կազմակերպվող խորհրդարանական լսումներին ու աշխատանքային քննարկումներին:


15.02.2013
Ամփոփվեցին «Եվրանեսթի» ԽՎ-ի հանձնաժողովի նիստի արդյունքները
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինեւում կայացած «Եվրանեսթի» ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ հ...

15.02.2013
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությ...