Տպել
12.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Հանձնաժողովի նախագահը համալսարանականներին ծանոթացրեց խորհրդարանի, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների գործառույթներին, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին: Արտակ Զաքարյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային կառույցներում տեսակետների ներկայացման, դիրքորոշումների արտահայտման, երկրի մասին օբյեկտիվ պատկերացում ստեղծելու եւ կարծիքներ ձեւավորելու լայն հնարավորություն է ընձեռում:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանն ապագա դիվանագետներին ուսման մեջ հաջողություն մաղթեց՝ հորդորելով լինել նպատակասլաց ու հետեւողական եւ իրենց մասնագիտական նպաստը բերել հայրենիքի զարգացմանը: