Տպել
11.02.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդների
1 / 2

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի նախկին անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա):

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Դիտորդներն անդրադարձան այն դրական դրսեւորումներին, որոնք արձանագրվել են նախընտրական փուլում: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցակացումը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:


11.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ...