Տպել
01.02.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 84 հարց, այդ թվում` 18 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 4-7-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 4-ի նիստում:


01.02.2013
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 4-7-ին` ԱԺ ընդունարանից (Բաղրամյան 19 ), ժամը 10:30-12:00-ն: ...

01.02.2013
ԱԺ ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպեց Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպեց Կովկասի եւ ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-Ճապոնական...

01.02.2013
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ գարնանային, ինչպես նաեւ՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացակ...