Տպել
17.12.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 2

Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ համաձայնագրով ՀՀ-ը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված համաձայնագրին ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:


17.12.2012
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին հրավիրել էր արտահերթ նստաշրջան՝ գործադիրի սահմանած օրակարգով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներից առաջ ներկայացրեց եւ շնորհավորեց թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներից արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձ...

17.12.2012
Դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...