National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.12.2012
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 / 2

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում:

«Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում» ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրեն Ռ. Հագան, ներկայացնելով իրենց ծրագրի անցյալ տարվա արդյունքները, շնորհակալություն հայտնեց, որ առողջապահության հանձնաժողովը ոլորտի խնդիրները լուծելիս մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության կարծիքին ու նրանց ներգրավում օրենսդրական աշխատանքներում:

«Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն», «Վստահություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկներ ներկայացրին «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Նրանց տեղեկացմամբ՝ իրենք հանդիպումներ են ունեցել մի շարք մարզերում, դիտարկումներ իրականացրել առողջապահական մի շարք հաստատություններում, որոնց արդյունքում ի հայտ են եկել հիմնախնդիրներ, որոնք տեղ են գտել ներկայացված առաջարկություններում: Դրանք վերաբերում են անվճար իրավաբանական օգնություն ստանալուն, օրենքը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելուն,այն գործնականում կիրառելուն, որոշ ընդհանրական դրույթներ հստակեցնելուն:

Ամփոփիչ խոսքում Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության մասնակիցներին՝ օգտակար առաջարկներ ներկայացնելու համար, եւ հավաստիացրեց, որ դրանք անպայման հաշվի կառնվեն նախագծերը լրամշակելիս: ՀԿ-ների ներկայացուցիչները եւս պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը:  


13.12.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, ՀՀ-ում ...

13.12.2012
Ընտրվեցին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները
Դեկտեմբերի 13-ին, համաձայն նախապես հայտարարված ժամանակացույցի, անցկացվեցին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց արդյունքում նախագահներ ընտրվեցին ներքոհիշյալ անձինք՝ 1. Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով` Մարգարյան Խաչատուր Սահակի, 2. Արտա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am