National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.11.2012
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 3

ԱԺ մշտական հանձնաժողովները նոյեմբերի 30-ին նիստեր գումարեցին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ներկայումս կայազորային կարգապահական մեկուսարաններում կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողներ չկան, որի կապակցությամբ վերացել է կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքում կարգապահական մեկուսարաններում ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Բացի այդ, պահակային ծառայության կազմակերպման գործընթացում առաջարկվում է որոշակի ռեժիմային օբյեկտների պահպանությունն իրականացնել զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ ուղղությամբ կատարվող ծախսերը:

Օրենքի նախագծով մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի, ինչպես նաեւ այլ օրենքների պահանջներին, օրենքից հանվում կամ ուժը կորցրած են ճանաչվում արդեն իսկ չգործող իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումները, հստակեցվում են կայազորային եւ պահակային ծառայությունների կազմակերպման գործընթացում պաշտոնատար անձանց իրավասությունները, նախատեսվում է գերատեսչական պահպանություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հստակեցնում է կարգապահական վաշտեր ուղարկելու գործընթացը, կարգապահական վաշտերում գտնվող զինծառայողների հաշվառումը, տվյալ ոլորտում ապահովում միասնական գործողությունների իրականացումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված երկու օրինագծերին՝ երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց դեկտեմբերի 14-ին անցկացնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովը քննարկեց եւ քվեարկությամբ հաստատեց առաջարկը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկեց «Պետական գույքի կառավարման մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Նախագծի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել պետական գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների, տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հետ կապված, պետական գույքի շրջանառության առնչությամբ պետական կառավարչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները, սահմանել պետական սեփականության գույքի կառավարման առանձնահատկությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվող փոփոխությունները ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը ու դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը որոշեց առաջարկել Ազգային ժողովին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի, «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կազմակերպել առաջին ընթերցումից 24 ժամ անց:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հանձնաժողովը որոշեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը շարունակել դեկտեմբերի 3-ի առավոտյան հրավիրված նիստում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն վերաբերում է ոչ սահմանված տեղերում առեւտուր անելու եւ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար վարչական տույժեր սահմանելուն: Առաջարկվում է որոշակիորեն մեծացնել այդպիսի գործունեություն իրականացնելու համար սահմանված վարչական տույժերը: Մասնավորապես ոչ սահմանված վայրերում առեւտուր անելու համար առաջարկվում է սահմանել վարչական տույժ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից յոթանասունապատիկի չափով: Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքներ իրացնողներին նախատեսվում է տուգանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով եւ այլն:

Առանց թույլտվության բացօթյա առեւտուր անելու համար պաշտոնատար անձինք կտուգանվեն ավելի մեծ չափով, քան սովորական քաղաքացիները:

Ըստ Կամո Արեյանի` ներկայում գործող վարչական տույժերը չեն նպաստում այս անընդունելի առեւտրատեսակի վերացմանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել, մեծացնելով վարչական տույժերը, կանոնակարգել դաշտը:

Ի պատասխան պատգամավորների մտահոգությունների` Կամո Արեյանը նկատեց, որ գործում է շրջիկ առեւտուր իրականացնելու մեխանիզմ, ինչից էլ կարող են օգտվել փոքր չափի առեւտուր իրականացնող անձինք:

Կամո Արեյանը ներկայացրեց նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի վերացնել գործող օրենսդրության տարընթերցումները եւ նոր ձեւակերպումներով հստակեցնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների լիազորություններն ու պարտականությունները, գործունեության որոշ տեսակների համար նախատեսել թույլտվության ստացում, տեղական տուրքի վճարում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախագծով առաջարկվում է վարչական տույժեր սահմանել բացօթյա առեւտրի ժամանակ վաճառվող ապրանքի պահման եւ վաճառքի համար համապատասխան սարքավորումներով չապահովելու, կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելու, կշռափաթեթավորված եւ վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայության եւ այլ դեպքերի համար:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրինագծի նպատակը համայնքային ծառայությանը վերաբերող դաշտի կարգավորումն է:


30.11.2012
Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը
Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվ...

30.11.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

30.11.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am