National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.11.2012
Ազատուհի Մնացականյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում
1 / 6

Նոյեմբերի 14-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը:

Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաեւ Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոցուցահանդեսը՝ բարձր գնահատելով նրա ստեղծագործությունները:

Պատգամավորն ընթերցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ազատուհի Մնացականյանի նամակը, որտեղ նա երախտագիտություն էր հայտնում ԱԺ նախագահին իր ստեղծագործություններն ուշադրության արժանացնելու եւ ԱԺ ցուցասրահում դրանք ներկայացնելու առաջարկն ընդունելու համար: Լուսանկարչուհին նշում է, որ ինքը ցուցադրության պատրաստ աշխատանքներ ունի, որոնք արտասահմանում եւ Հայաստանում մրցանակներ են ստացել, բայց ինքը նախընտրում է տպագրել եւ ԱԺ ցուցասրահում ներկայացնել հայ արվեստի երախտավորներին նվիրված լուսանկարների շարքը:

Ազատուհի Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ նա առաջինն էր, ով արձագանքեց իր նամակին: Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ երեք տարի այցելել է հայ անվանի մարդկանց արվեստանոցներ, բնական, աշխատանքային վիճակում լուսանկարել նրանց, որ սերունդները միշտ հիշեն մնայուն արժեքներ ստեղծող հայ երախտավորներին:

Ազատուհին հյուրերին ներկայացրեց նաեւ այն լուսանկարը, որը՝ որպես լավագույն փորձարարական աշխատանք, վերջերս ոսկե մեդալ է ստացել Տաշքենդի Բիենալեում:

Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ Տաշքենդի Բիենալեում ինքը ներկայացրել էր չորս պատմություն: Ընտրվել է լուսանկարներից մեկը, որը կոչվում է «Ազատազրկում»: Այդ մրցանակը նա համարեց նաեւ Հայաստանինը: «Մեծ հաղթանակ է, երբ լուսանկարդ հայտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ներկայացված են նաեւ թուրք եւ ադրբեջանցի լուսանկարիչների գործերը, եւ հաղթում ես դու»,- ասաց Ազատուհի Մնացականյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am