Տպել
06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: 
  
  Հայ ժողովուրդը կորցրեց տաղանդավոր արվեստագետի, ստեղծագործական մեծ եռանդի ու էներգիայի տեր մարդու, ում հրաշալի ստեղծագործությունները սիրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից: 
  
  Էդվարդ Միրզոյանը յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ, մտավորականի պահվածքով, իր գործին ու մասնագիտությանը նվիրվածությամբ: Մեծ արվեստագետի կորուստը անգնահատելի է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում  որպես տաղանդավոր կոմպոզիտորի, հմուտ մանկավարժի ու հրաշալի մարդու:

Էդվարդ Միրզոյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ է մեղեդու մեծ Վարպետի բարի եւ լուսավոր կերպարը, իսկ համաշխարհային ու հայ մշակույթի հարուստ գանձարանում` նրա մնայուն երաժշտական բարձրաճաշակ ժառանգությունը: 
  
  Ցավակցում եմ Էդվարդ Միրզոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:


06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:   Հայ եւ համաշխարհային գիտությունը կոր...

06.10.2012
Ազգային ժողովում հյուրընկալվեցին սփյուռքահայ լրագրողները
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի հետ: Ողջունելով սփյուռքահայ լրագր...

06.10.2012
ԱԺ փոխնախագահն ընդունեց Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում տեղի ունեցած «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովին մասնակցած Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունն...