Տպել
28.09.2012
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` Նաիրա  Զոհրաբյանը ափսոսանք հայտնեց, որ չնայած ԱՊՀ միջխորհրդարանական առաքելության տված դրական զեկույցին, ԵԱՀԿ-ն կրկին բացասական գնահատական է տվել Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` շատ կարեւոր է, որ Բելառուսը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: «Պետք է աշխատել, որ եվրոպական կառույցների եւ եվրոպական հանրության կապը Բելառուսի հետ չընդհատվի, ինչը, իրապես, շատ կարեւոր է Բելառուսում ժողովրդավարական զարգացումներ ապահովելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Կողմերը քննարկեցին նաեւ վերջին շրջանում եվրոպական կառույցների կողմից կիրառվող երկակի ստանդարտների խնդիրը: Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, որ նույն եվրոպական հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցող խայտառակ հակաժողովրդավարական գործընթացների եւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների` օրեցօր աճող թվի վրա` կիրառելով երկակի ստանդարտներ Արեւելյան գործընկերության անդամ տարբեր երկրների հանդեպ:

Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը, որ Բելառուսը հնարավորինս ակտիվորեն ներգրավվի համաեվրոպական գործընթացներում:

Կարեւորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:


28.09.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց...

28.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախ...

28.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին  2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների ...

28.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կ...

28.09.2012
ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով  ուսանողների այցը  խորհրդարան`  Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ  զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպե...